Աշխարհի ամենաթանկ գրավիչ մատանին ստեղծվել է շվեյցարական զարդերի ապրանքանիշի կողմից: Մատանու յուրահատկությունն այն է, որ այն պատրաստված է ամուր ադամանդից: Գաղափարը կյանքի կոչելու համար ոսկերչուհի Մուհամմադ Շավիշից մեկ տարի պահանջվեց․ նա պատրաստեց մի քանի էսքիզներ՝ մանրամասն մտածելով քարի մշակման տեխնիկայի մասին: 150-կարատանոց զարդերը հանրությանը ներկայացվել են Լոնդոնում 2011-ին, իսկ դրա արժեքը կազմել է մոտ 70 միլիոն դոլար: Մինչև հիմա այն իր տիրուհուն չի գտել, բայց ամեն ինչ առջևում է:

Ավելի քան 10 միլիոն դոլար արժողությամբ 35 կարատանոց զմրուխտով ցնցող մատանին Մրայա Քերիին տվեց ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերը ամուսնության համար: Քերին այդպես էլ չի ամուսնացել այդ գործարարի հետ և զարդերն իրեն է պահել: Պետք է նշել, որ տղամարդը զարդերը հետ չի պահանջել:


Ամերիկյան շոու-բիզնեսի առավել «հարուստ» զույգերից մեկը՝ Բեյոնսեն և Ջեյ Զին, ոչ մեկից հետ չեն մնում: 18 կարատ քաշով և ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ ադամանդով պլատինե մատանիով Ջեյ Զին ամուսնության առաջարկ արեց: Հետաքրքրական է, որ փեսացուն հոգացել է նաև մատանու էժան պատճենի մասին, որով երգչուհին հայտնվում է համերգների և սոցիալական իրադարձությունների ժամանակ:


Ջեյ Զիին չի զիջում Քանյե Ուեսթը: Նա գումար չէր խնայել մատանու համար և 8 միլիոն դոլար արժողությամբ և 15-կարատանոց ադամանդով մատանի է գնել դիզայներ Լորեն Շվարցից Քիմ Քարդաշյանի համար:


Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, Graff Diamonds զարդերի տան 25 կարատանոց ադամանդ ունեցող մատանու տերն է: Դոնալդ Թրամփը զարդը նվիրել է կնոջը հարսանիքի 10-ամյակի կապակցությամբ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել