ՀՀ ընտրյալ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը Aravot,am-ի հարցին՝ արդյոք պարոն Փաշինյանը չի՞ շտապել Լուկաշենկոյին շնորհավորելու հարցում, պատասխանել է. «Ոչ»։
Մի հարց էլ ես ունեմ, արդյո՞ք էս շնորհավորենքից հետո հանցակազմի բացակայության պատճառով Մարտի 1-ի գործը կարճելու հիմքերը չեն ամրապնդվում։ Նույն բանն է, դեռ Հայաստանի դեպքերի պարագայում գոնե նույն մարդը 26 տարի շարունակ չէր նստած էդ անտեր աթոռին, 6-րդ անգամ էլ նույն ինքը չէր ընտրվում։ Կարող է հանգիստ պատճառաբանել, որ հանուն պետական շահի է հրաման արձակել մարդկանց վրա կրակելու, անձնական շահ չի հետապնդել։ Իսկ Բելառուսում Լուկաշենկոն երազանք ունի ցմահ կառավարելու։ Ես չեմ վստահում նույնիսկ մի պստլիկ ՀԿ ղեկավարներին, որոնք 5-10 տարուց ավելի են պաշտոնավարում, ուր մնաց մի ամբողջ երկիր մարդը 26 տարի կառավարի։
Ու էդ բռնապետին շնորհավորում է 2 տարի առաջ ժողովրդական հեղափոխությամբ կառավարման ղեկը ստանձնողը։
Էս աբսուրդի ժանրից է․․․