Ժողովուրդ, սա ՀԱՂԹԱՆԱԿ է, ընդ որում սա հաղթանակն է իմ, ձեր, մեր, երևանցու ու ՀԱՅԻ: Մեր արդադար պայքարն ու ընդվզումը տվեցին իրենց պտուղները, և տրանսպորտի թանկացում չի լինի, մինչև որ չմշակվեն համապատասխան մեխանիզմներ: Ինչպես ինքը՝ քաղաքապետն է ձևակերպել իր ուղերձի մեջ.
«Սիրելի՛ երևանցիներ,
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաև այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտևի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի»:

Սիրելի հայեր, սա ապացույցն է նրա, որ արդարությունը միշտ էլ հաղթում է, եթե մենք պայքարում ենք դրա համար, այնպես որ, շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ և հույս ունեմ, որ այն ջերմությունն ու մարդասիրությունը, որ մենք բոլորս դրսևորում էինք միմյանց նկատմամբ այս 6 օրերի ընթացքում, չի կորչի:

ՈւՌԱ, ՈւՌԱ, ՈւՌԱԱԱԱԱԱԱԱ՜:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել