Բոլորն էլ կհիշեն, թե իշխանազավթման օրերին Փաշինյանն ինչ խոստումներ էր հնչեցնում, որոնք նա ի կատար պետք է ածեր իշխանության գալուն պես: Հիմա եկեք հիշենք, թե ինչ խոստումներ էր տվել Փաշինյանը, ու որքանով են դրանք իրականացել:
1) «Привет от Арутина Зимзимова»․ այս խոսքերը հնչեցնելու պահին Նիկոլը խոստացավ հանել արագաչափերն ու կարմիր գծերը, բայց արագաչափերն ու կարմիր գծերը չհանվեցին, ավելին՝ ոստիկանությունը սկսեց իրականացնել ծածուկ ծառայություն:
2) Նա հայտարարում էր, որ ՀՀ-ից կվերանա 30% աղքատությունը, բայց ՀՀ-ում Նիկոլի կառավարման ժամանակ աղքատությունը 24,5%-ից հասել է 35%-ի:
3) Հայաստանում այլևս չի լինելու «խնամի-ծանոթ-բարեկամ» ավանդույթը, բայց թե´օրենսդիրում, թե´գործադիրում բազմաթիվ են Նիկոլի և իր թիմակիցների դասընկերները, հարևաները, կուրսընկերները: Իսկ ամենաթարմ ապացույցը Նիկոլի եղբորորդին է, Նիկոլի ամերձագն է, դասընկերն ու քավորն է:
4) «Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ»․ այս խոսքերը կրկին պատկանում են Նիկոլ Փաշինյանին, բայց 130 ֆիզիկական և իրավաբանական անձ վերջին կես տարում տուգանվել է դիմակ չկրելու համար:
5) Հայաստանում տեմպով կավելանան ներդրումները, բայց օտարերկրյա ներդրումները Հայաստանում զրոյացել են:
6) Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է վերանա, բայց հենց նույն Նիկոլի օրոք այդ համակարգը վերջնականապես ընդունվեց՝ դառնալով ՊԱՐՏԱԴԻՐ:
7) Ինչպես նաև կիջնի գազի գինը, բայց Փաշինյանի իշխանության օրոք այդ նույն գազի գինը սահմանին թանկացել է 2 անգամ, ու այդ ամենի հետևանքով գրեթե բոլոր ոլորտներում եղել է գնաճ:
Այս շարքը այնքան շատ է, որ նույնիսկ գերազանցում է Նիկոլի հրապարակած սուտ 400 փաստերին, բայց այս ամենը բավական է հասկանալու համար, որ Փաշինյանը երբեք էլ ցանկություն չի ունեցել բարելավելու իրեն իշխանության բերած քաղաքացիների կյանքը: