Shamshyan.com-ը գրում է․

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ըստ կայքի՝ օգոստոսի 9-ին, ժամը 05։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Արմեն Կ-ին, 30-ամյա Սարգիս Գ-ին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Ս-ին, Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Մարտին Ա-ին, 18-ամյա Դավիթ Մ--ին, 21-ամյա Ալբերտ Ս-ին, 22-ամյա Գևորգ Ա-ին, 18-ամյա Դավիթ Դ-ին, 33-ամյա Սարգիս Պ-ին և 28-ամյա Տիգրան Բ-ին։

Կայքի տեղեկություններով՝ վերջինս իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով է եղել, և արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Տիգրան Բ-ն իրեն պատկանող ատրճանակից կրակոց է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ։ Ոստիկաները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են ատրճանակը, 2 ծալովի դանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել