Օգոստոսի 17-ին` ժամը 9։30-ի, «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ամենամյա «Մեդիա վահան» մրցանակաբաշխությունը։ «Մեդիա վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ՝ «Լավագույն լրատվական», «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ», «Ամենասկանդալային քաղաքական գործիչ», «Ամենադրական հանրային գործիչ», «Լավագույն ֆոտոլրագրող», «Լավագույն լրագրող», «Լավագույն հետաքննող լրատվական», «Կայուն զարգացող լրատվական», «Լավագույն հեռուստամեկնաբան»։

Նշենք՝ «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունն առաջին անգամ տեղի է ունեցել 2019թ․-ի օգոստոսի 15-ին։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Սիրով սպասում ենք Ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել