Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մոտ 25 մլն դրամով տուգանել է «Ալեքս Հոլդինգ»-ին` շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար։ Երկու տարվա կտրվածքով դիտարկելով՝ հանձնաժողովը պարզել է, որ «Ալեքս Հոլդինգ»-ը իրականացրել է գների չհիմնավորված իջեցում, խտրական պայմանների և գների կիրառում և այլն, այսինքն՝ ընկերությունն իր կողմից արտադրված և ներմուծված շաքարավազի գինը իջեցրել է, որոշ դեպքերում նույնիսկ կրել վնասներ, բայց խոչնդոտել է շաքարավազ ներկրող այլ ընկերությունների գործունեությանը։ Արդարացիորեն շատերը կասեն՝ բա Նիկոլն ասում է՝ այլևս մենաշնորհներ չկան, ազատ մրցակցություն է, իսկ իրականում այն է, ինչ էր երեք, հինգ կամ տասնհինգ տարի առաջ, և մենաշնորհները ոնց կային նախկինում, այնպես էլ պահպանվել են ներկայում։
Հարց է առաջանում՝ «Ալեքս Հոլդինգ»-ի կողմից մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելուց հետո թանկանալո՞ւ է շաքարավազը, թե՞ ոչ, ինչպե՞ս է երկու տարի շարունակ ընկերությունը չարաշահել գերիշխող դիրքը և միայն նոր են պատկան մարմինները նկատել, ինչո՞ւ է հիմա հայտարարվում խախտումների մասին։
Հարցադրումների շքերթը քանի որ համարվում է բացված, հարցնեմ․ արդյո՞ք ԱԱԾ պետ, պադյեզդի գնդապետ Արգիշտի Քյարամյանը «Փարվանայում» վերջերս հանդիպե՞լ է Սամվել Ալեքսանյանի հետ, և արդյո՞ք քննարկվել է նաև շաքարավազի թեման։