ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների հարցազրույցները որ նայում ես, էդ մարդիկ լավ էլ «դեմ» են տրանսպորտի թանկացմանը: Վարչապետը չգիտես ինչի հիշել ա ժողովրդի մասին ու քննադատում ա ժողովրդի շահերից չբխող երևույթներն ու որոշումները, Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը ուզում են Free car ակցիային մասնակցել, բայց դե ավտո չունեն (մարդու մտքին որ լինում ա, տաքսիով էլ ա տեղափոխում), Տարոն Մարգարյանն էլ մենակ իրա մասին ա մտածում ու բոլորից թաքուն որոշումներ ա կայացնում))))))) Հիմա Դո՞ւք եք իրար «քցում», թե՞ բոլորով մի հատ նոր կուտ եք մտածել, ավանդույթի համաձայն ժողովրդին եք «քցում»: Ասենք, կուսակցության ներսում կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց որոշումները պետք է ընդունվեն ձայների մեծամասնությամբ: Հիմա ուզում եմ հասկանալ, ՀՀԿ-ում վարչապետն ու նախարարնե՞րը ավելի մեծ կշիռ ունեն, թե՞ քաղաքապետը, ով իր որոշումը տենց էլ չեղյալ չհայտարարեց... Թե՞ կողմերից մեկը այլևս ՀՀԿ-ի հետ կապ չունի ու առաջին դեպքում բողոքում ա ՀՀԿ-ի անարդար որոշումների դեմ, երկրորդ դեպքում ՀՀԿ-ի «ինադու» որոշումներ ա կայացնում, որ ժողովուրդը ավելի շատ հիշատակի իրանց (բնականաբար, վատ իմաստով))))) Ինչքանով ես եմ տեղեկացված, վերոնշյալ բոլորը դեռ ՀՀԿ-ից են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10200289056777099?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել