Blognews.am-ի զրուցակիցն այս անգամ դերասանուհի, հաղորդավարուհի Շողեր Թովմասյանն է:
 


Ժամանակը շատ քիչ է անիմաստ երևույթների և մարդկանց վրա ծախսելու համար:
 
Միշտ հաշվի առեք, որ կյանքը բումերանգ է, այսօր կարող եք լինել վերևում, իսկ վաղը ներքևում:
 
Մի սպասեք ոչ մեկից ոչինչ, անշահախնդիր արեք ամեն բան:


 
Փոփոխությունները կյանքում պարտադիր և կարևոր են:
 
Երբ հուսահատվում եմ սկսում եմ էլ ավելի ուժեղ հավատալ:
 
Երբեք մի ասեք երբեք:
 
Ամենակարևորը դա սերն է, հավատը և հույսը:


 
Սերը առաջին հերթին ես եմ, իմ մեջ շատ սեր ունեմ և փոխանցում եմ այն իմ շրջապատին, սերը դա կյանք է:
 
Երջանկություն է, երբ առողջ ես, երբ կորուստներ չես ունենում, երբ բոլորը կողքիդ են՝ ընտանիքդ, հարազատներդ, ընկերներդ:
Աններելի եմ համարում շահի վրա և առանց սիրո հիմնված հարաբերությունները թե՛ ընկերական և թե՛ տղամարդ կին հարաբերությունների դեպքում:


 
Ինքս ինձ կրկնում եմ, որ ամեն ինչ շատ լավ է և շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ամեն ինչ տվել է ինձ այս կյանքում:
 
Խորհուրդ բոլորին՝ սիրեք, փոխանցեք ձեր սերը մյուսներին և ամենակարևորը եղեք բարի քանի որ ցավոք հիմա չարիքը գերակշռում է բարությանը:
 
Զվարճալի դեպքեր ինձ հետ շատ են եղել: Շատ լավ հիշում եմ այն օրը, երբ Ամստերդամում սկսեցին ինձ վրա նետել լոլիկներ և ջրի շշեր այնպատճառով, որ այդ տարածքում լուսանկարվել չեր կարելի, չեմ մոռանա նաև թե ինչպես էր Փարիզում, երբ ես նստած էի նստարանին առնետը բարձրացել արդեն ծնկիցս վերև, իսկ ես չէի էլ նկատել:


 
Եթե սերը փոխադարձ է, ապա հանուն այդ սիրո ես պատրաստ եմ բոլոր հնարավոր և անհնար բաներին:
 
Ամենաշատը ցանկանում եմ, որ ամենուր լինի խաղաղություն, վերանան բոլոր հիվանդությունները որոնք կորստի են բերում, դուրս գանք այս covid-ային իրավիճակից և անցնենք մեր բնականոն կյանքին:
 
Երբ խաղում էի առաջին դերս չեի հավատում, որ բեմում եմ, շատ հուզված էի:


 
Հարցազրույցը Լիա Մարուխյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել