Hraparak.am-ը գրում է․
«Նորք» ինֆեկցիոնի այլևս նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցը, ով ավելի վաղ ասել էր, որ եղել են տարաձայնություններ՝ առանց մանրամասնելու, թե ում հետ, «Ազատությանը» հայտնել է, որ եթե իրեն առաջարկվեր տնօրենի պաշտոնը, կմնար։ Իսկ ԱՆ-ից էլ հայտնել են, որ ցավում են,նրա աշխատանքը նախարարությունը, նախարարը, շատ բարձր են գնահատում, նրան սկզբից այլ պաշտոն են առաջարկել, որը սկզբում ընդունել, ապա հրաժարվել է։

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին հայտարարվեց «Նորք» ինֆեկցիոնի և ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միացումը։ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում փոխտնօրեն է նշանակվել ՊԵԿ համակարգի աշխատակից, «Նորքում» շարունակում էր պաշտոնավարել Դավիդյանցը, որը համավարակի առաջին օրերից ներգրավված էր կորոնավիրուսի դեմ պայքարին։ Նախատեսված միավորման արդյունքում պետք է տնօրենի ժամակավոր պաշտոնակատար նշանակվեր, և, փաստորեն, Արսեն Թորոսյանը աչքի տակ է ունեցել այլ մարդու, և Դավիդյանցին առաջարկել է միավորված կառույցում ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն էլ նա չի ընդունել։
Ներկայացնում ենք մեկ հատված Մհեր Դավիդյանցի հետ հարցազրույցից։
 
-Ի՞նչը Ձեզ ստիպեց հրաժարվել։

-Իրականում ամբողջությամբ չակերտները չբացեմ, ընդհանուր առմամբ հավավարակի ընթացքում խնդիրները տարբեր են եղել, կուտակվել են իմ մեջ, սակայն այս դեպքի հետ կապված , նախ,  իմ համար անհասկանալի է ընդհանուր գծով փոխտնօրենի պաշտոնն ու գործառույթները։ Իմ հիմնականան աշխատանքը կլինիկական աշխատանք է, թեպետ ես զբաղվում եմ նաև գիտական գործունեությամբ։ Մոտ 12 տարի, սակայն իմ հիմնական աշխատանքը տեսնում եմ կլինիկական աշխատանքի մեջ, ինչու ոչ, նաև ադմինիստրատիվ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել