Սփյուռքի ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հանձնակատարի՝ Հայաստանը արաբներով և ասորիներով բնակեցնելու մասին հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց։
Տարակուսանքը մեծ էր, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ մեծ հայրենադարձության ծրագրեր կազմող ԱՄՆ քաղաքացին հանկարծ որոշեց, որ Հայաստանը պետք է հայրենիք դառնա արաբների ու ասորիների համար։
Այս խիստ վտանգավոր հայտարարության բացատրությունը շատ պարզ է. Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, սա եզակի դեպք է ամբողջ աշխարհում, և Հայաստանը երևի միակ պետությունն է, որտեղ զանգվածային միգրացիոն հոսքեր չեն արձանագրվել վերջին 30 տարվա ընթացքում, ինչը մեծ խնդիր է գլոբալիստների համար և խիստ անհանգստություն է պատճառում ինչպես վերջացած գլոբալիստ հեղափոխականներին, այնպես էլ նրանց տերերին ու պատվիրատուներին։
Հայաստանը պետք է ունենա զանգվածային ներգաղթ, և ցանկալի է, որ այդ ներգաղթը լինի ասիական երկրներից, ավելի ճիշտ՝ այդ երկրների մահմեդական համայնքներից, որոնց մշտական բնակությունը Հայաստանում ստեղծելու է բարենպաստ միջավայր՝ միջէթնիկ և միջկրոնական հակասություններ գեներացնելու ու ներքին կոնֆլիկտոգեն իրավիճակներ ստեղծելու միջոցով արտաքին կառավարման և ներգործության արդյունավետ համակարգ կառուցելու համար։
Եթե հիշում եք, գունավոր հեղափոխությունից հետո Երևանի փողոցներում հայտնվեցին տարօրինակ արտաքինով և անհասկանալի լեզվով խոսող մարդկանց խմբեր, որոնց թիվը հասնում է 50 հազարի։ Շատերս զարմացել էինք, թե որտեղի՞ց նրանք հայտնվեցին, ինչպե՞ս կարողացան այդքան կարճ ժամանակում այդպես կազմակերպված ձևով գալ Հայաստան։ Մենք նրանց պայմանական անվանում էինք «հնդիկներ», սակայն նրանք Հնդկաստանից չէին, այլ եկել էին տարբեր մահմեդական երկրներից, ներառյալ Հայաստանը մինչ այժմ չճանաչած Պակիստանից, որն այսօր Թուրքիայի ամենասերտ դաշնակիցն է։
Կառավարելի ներգաղթը տալիս է զարգացման լայն հնարավորություններ, սակայն դա հնարավոր է իրականացնել միայն արդյունավետ աշխատող անվտանգության ծառայությունների, խորությամբ մշակված ռազմավարության և պատասխանատու իշխանության պարագայում։
Մյուս բոլոր դեպքերում քաոսային բնույթ կրող ներգաղթը հանդիսանում է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, և մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններով։
Իսկ Սփյուռքի հանձնակատարը և նրան սպասարկող ու օժանդակող օտարերկրյա գործակալական ցանցը իրենց առաքելության ավարտին մեկ ուղղության ավիատոմսով կլքեն Հայաստանը դեպի իրենց իրական հայրենիք կամ քաղաքական ապաստան կստանան կոնկրետ պետություններում՝ մեզ թողելով իրենց ստեղծած մղձավանջից դուրս գալու ամբողջ ծանրությունն ու հետևանքների ծանր բեռը։