Քանի որ մենք՝ հայերս, համարվում ենք մարդկության պատմության հնագույն ժողովուրդներից մեկը, զարմանալի չէ, որ հայերին տարբեր լեզուներում անվանում են հենց արմեններ կամ էրմեններ : Ուկրաիներենում, օրինակ, հայերին անվանում են вірмени (վիրմենի). այս պարագայում անմիջապես հասկանալ չենք կարող, որ խոսքը հենց հայերի մասին է գնում : Հայաստանը ուկրաիներով հնչում է որպես Вірменія, ինչը ևս հասկանալու հետ կապված խնդիրներ է աառաջացնում առաջին հայացքից :

Իսկ եթե դիտարկենք Կովկասի ժողովուրդներին, որոնք հարևաններ են համարվում հայերին, ապա կնկատենք, որ շատերը մեզ ամբողջովին այլ կերպ են կոչում :

Վրացիները հայերին անվանում են სომხები (սոմխեբի), ինչը բավականին զարմանալի է :

Օսերն օգտագործում են գրեթե նույն անվանումը, որն օգտագործում են վրացիները՝ սոմիխագթա : Այստեղ ակնհայտորեն երևում է, որ Վրաստանի ու Օսեթիայի ժողովուրդներն ունեցել են ընդհանուր պատմություն : Օսերի նախնիները բառի արմատը վերցրել են վրացիներից :

Կովկասի մեր հարևանները՝ չեչեններն ու ինգուշները, մեզ անվանում են էրմալներ, իսկ չուվաշները՝ էրմենսներ :

Պարսիկները հայերին անվանում են արմանի :

Ավարները, որոնք բնակվում են լեռնային Դաղստանի տարածքում, հայերին կոչում են ցամգհալալ : Իհարկե, հայն այս անվանումը լսելուց հետո անմիջապես չի հասկանա, որ խոսքն իր մասին է :

Իսկ մենք, բնականաբար, մեզ հայ ենք կոչում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել