Մազալու, բայց միևնույն ժամանակ ողբերգական իրողություններ․․․
2008-ի մարտի 1-ին Նիկոլը ժողովրդին կոչ արեց զինվել քար ու փայտով և ջարդել ոստիկանների գլուխները, նրա անմիջական ցուցումով ու սադրանքով տեղի ունեցան անդառնալի դեպքեր, որոնց արդյունքում զոհվեցին թվով 10 քաղաքացիներ։ Տարիներ անց նա այդ դեպքերի առնչությամբ մեղավոր նշանակեց ՀՀ 2-րդ նախագահին, ով ընդամենը կատարել էր իր ծառայողական պարտականությունները՝ թույլ չտալով երկիրը վերածել քաոսի։
2020-ի մարտին Նիկոլը ժողովրդին կոչ արեց լուրջ չվերաբերվել կորոնավիրուսին, քանի որ այն ընդամենը սովորական գրիպի պես բան է և հորդորեց տնական արաղի ու պինցետի միջոցով լուծել հարցը, ինչի արդյունքում մահացան ավելի քան 1000 քաղաքացիներ։ Իսկ թե ում կնշանակի մեղավոր այս ամենի արդյունքում, դեռ անգամ ինքը չգիտի։
Ես առաջարկում եմ այլ տարբերակ՝ ոտքի կանգնել և արդարացիորեն պատժել հենց իրեն․․․