Փոքրիկ պետություն համարվող Քաթարն առանձնանում է իր շքեղ ճարտարապետական նախագծերով, չնայած որ զբաղեցնում է ընդամենը 11,586 քկմ տարածք: 2022 թ. հենց Քաթարում կկայանա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, և պետությունը լիակատար պատասխանատվությամբ պատրաստվում է այդ նշանակալից իրադարձությանը: Եվ քանի որ հարկավոր է ամեն ինչ տեղավորել փոքր տարածքում, քաթարցիները ոչ ստանդարտ որոշումներ են կայացրել:
Ամենուր իրականացվում է տուրիստական, տրանսպորտային և սպորտային ենթակառուցվածքների ընդարձակում և բարեկարգում, կառուցվում են նոր հյուրանոցներ ու ճանապարհներ: Նախագծերին մասնակցում են հազարավոր ինժեներներ, ճարտարապետներ և մեծ քանակությամբ բանվորներ:
Ութ մեծ մարզադաշտերը, որոնք տեղավորում են 25,000-40,000 մարդու, կմիացվեն ստորգետնյա մետրոպոլիտենով: Այս գաղափարը հղացել է, քանի որ ճանապարհներին խցանումներ առաջանալու հավանականությունը շատ մեծ է, և հակառակ պարագայում մարդիկ չէին կարողանա ազատորեն տեղաշարժվել քաղաքներում: Խաղադաշտերը տեղակայված են տարբեր վայրերում և այնտեղ հասնելը ցամաքային ճանապարհով շատ դժվար կլիներ: Մետրոն կազմված կլինի չորս ճյուղից՝ ընդհանուր 140 կմ երկարությամբ:

Լրացուցիչ կառուցվում են նոր երկաթուղի և չորս ավտոմոբիլային մայրուղիներ: Հիմնական բարդություններից մեկը Դոհայից՝ Քաթարի մշակութային և գործարարական քաղաքից Լուսաիլ հասնելն է, որտեղ անցկացվելու է ֆինալը:
Դոհան ու Լուսաիլն իրար կապել հնարավոր է կա՛մ հարթ ցամաքային ուղով, որը կրկին խցանումներ կառաջացնի, կա՛մ ջրային, սակայն կամուրջներ կառուցելն այնքան էլ հեշտ գործ չէ. դրանք կարող են խոչընդոտել բեռնատարների ընթացքին։

Տարբերակը, որն ամենաձեռնտուն ու հարմարավետն է, առաջարկվել է հայտնի ճարտարապես Սանտյագո Կալատրավայի ընկերություն կողմից: Նրանք մշակել են հետաքրքրական Shark Crossing նախագիծը, որը կազմված է լինելու երեք կամուրջից՝ իրար միացված ստորջրյա թունելներով: Այս բոլոր թունելները կապելու են իրար միջազգային օդանավակայանը, Դոհայի մշակութային կենտրոններն ու Լուսաիլի մարզադաշտը: Կամուրջներով և թունելներով ժամում անցնելու է մինչև 6,000 մեքենա, իսկ ընդհանուր հեռավորությունը հնարավոր է լինելու անցնել մոտ 7 րոպեում:
Shark Crossing նախագիծը նաև ներառում է հետիոտնային ճանապարհներ, ռեստորաններ ու այգիներ, որտեղից հրաշալի տեսարժան վայրեր կբացվեն:



