5 ձվի դեղնուցը 190 գ շաքարավազով լավ հարել: 400 գ բարձր յուղայնությամբ սերուցքը (сливки, heavy whipping cream) խառնել 375 մլ յուղոտ կաթի և կես թ. գդալ դարչինի հետ, դնել մարմանդ կրակին, տաքացնել, բայց չեռացնել, քամել, քիչ-քիչ ավելացնել ձվով զանգվածը՝ արագ և անընդհատ խառնելով, որ ձվածեղ չդառնա: Դնել մարմանդ կրակին, խառնելով եփել: Զանգվածը պետք է թանձրանա (ոչ շատ), բայց չեռա (ես մոտ 15 րոպե եմ թողնում կրակին. հենց հայտնվում են առաջին պղպջակները, վերցնում եմ կրակից): Թողնել սառչի, ավելացնել 100 գ կտրատած ընկույզ և 3-4 ճ. գդալ որակյալ կոնյակ: Լցնել այնպիսի ամանի մեջ, որ հնարավոր լինի թողնել սառցախցիկում: Առաջին 4 ժամվա ընթացքում ամեն 30 րոպեից հետո լավ խառնել փայտե գդալով, որ համասեռ սառչի: Պատրաստ լինելուց հետո վայելել այս գլուխգործոցը (ճաշակողները պաղպաղակը գլուխգործոց անվանեցին:)) Բարի ախորժակ :)