Կրկին խոսեցի մեր բեյրութցի հայրենակից Վարդան Սիմոնյանի հետ։
Վիճակը հետևայլն է․ հայկական թաղամասը պայթյունի հետևանքով ստացել է զգալի վնաս, ջարդուփշուր են եղել բազմաթիվ բնակելի շենքեր, խանութներ, ձեռնարկություններ։
Մարդիկ առայժմ չեն կարողանում հստակ ասել, թե քանի զոհված հայազգի լիբանանցիներ ունենք, նախնական տվյալներով 6 հայ զոհվել է, հարյուրից ավելի վիրավոր են, բայց կրկնեմ՝ սրանք շատ նախնական տվյալներ են։
Հարցրի՝ կա՞ն մարդիկ, որ հարկավոր է տեղափոխել Հայաստան կամ ունեն ցանկություն, ասաց որ այս պահին մարդիկ դեռ շոկի մեջ են և հարկ եղած դեպքում կտեղեկացնի։
Մի խոսքով՝ շատ լուրջ իրավիճակ է, և մենք բոլորս ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ անել ամեն ինչ և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, որքանով մենք կարող ենք։
Պետք է անպայման պետական այրերից և ԱԺ պատգամավորներից շատ շտապ ձևավորել խումբ, որը կմեկնի Բեյրութ, որպեսզի տեղում հասկանանք, թե ի՞նչ հստակ քայլեր կարող ենք անել։
Խնդրում եմ սա ընդունել որպես իմ կողմից պաշտոնական առաջարկ։
Ես և ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության իմ գործընկերները պատրաստակամություն ենք հայտնում անհրաժեշտության դեպքում անմիջապես մեկնելու Լիբանան։