Հիմա ասեմ, կասեն՝ էլի խոսում է։ Մի թեթև բան է լինում, բոլոր լրատվականներով լուսաբանում եք, իշխանական բոլոր օգտատերերով տարածում, մեկնաբանություն թողնում-բան, բա ծառեր պիտի կտրվեին, եթե այդ ծառերը բուժման, վերականգնման ենթակա չէին, էս հնարավոր աղմուկից խուսափելու համար հնարավոր չէ՞ր կազմել հանձնաժողով, քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով նախապես հայտարարել, որ Մաշտոցի այգում էս-էս պատճառներով ու հիմնավորումներով էսինչ օրը ծառեր են հատվելու, կից ներկայացնում էիք մասնագետի կարծիքը՝ գրավոր տեսքով, հրավիրում էիք բնապահպան ակտիվիստների, որոնք, բնականաբար, չէին գալու, այսքանից հետո ցուցադրական, բաց, բոլորի աչքի առաջ հատում էիք։

Բա ինչո՞ւ էդպես չեք արել։ Եթե չգիտեիք, որ նման աղմուկ է բարձրանալու, ապա ձեր որոշ բաժիններ պիտի փակեք, եթե գիտեիք ու չեք արել, ուրեմն չափազանց փնթի եք աշխատում։ Մի խոսքով՝ զատիկից հետո կարմիր ձուն դառավ։
Բայց կարո՞ղ է ծառերը առողջ էին, էդ եզրակացություններն ո՞ւր են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել