Ամուլսարի մասով վերջնականապես համը հանեցիք: Ուզում էի իրավունքի, սահմանադրականության, պետական մտածողության, քաղաքացու և մարդու՝ բարձրագույն արժեք լինելու և պարզապես քաղաքականության մասին գրել, էն էլ փոշմանեցի. մենք այդ ամենը գիտենք, ժողովուրդը գիտի, քաղաքացին գիտի, դաժե հանրապետականը գիտեր, բայց դուք չգիտեք կամ էլ ձեզ դրել եք չհասկացողի տեղ, ինչը շատ թանկ է նստելու ձեր վրա:

Մի տաքսիստ Սերժի հրաժարականի և հեղափոխության մասին խոսելիս, շատ տիպիկ բնորոշեց․ «Ոտի տակից վլաստը սոթ տվեց, հարիֆս սկի չջոգեց»...

Նույն կերպ էլ ձեր շուրջը ցնցումներ կլինեն, ու դուք կհայտնվեք ամենաներքևներում՝ անգամ չհասկանալով, թե ինչ եղավ, ոնց եղավ:

Քաղաքացու նյարդերի, էմոցիաների և իրավունքների հետ կատակ անել չի կարելի, ամոթ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել