Նիկոլ Փաշինյան, 2005 թվական.

«Մեր նախնիները մեզ թողել են ընդամենը ցեղասպանություններ, ստորացումներ, դավաճանություններ և անբարոյականություն...
Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց... Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովում են մեր նախնիներին»:

Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքն է մեր նախնիներ մասին՝ 2005թ․ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված իր հոդվածում։

Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանի նախնիներն ովքեր են եղել կամ ինչ ազգություն ունեն, բայց քանի որ այս անձը ՀՀ վարչապետն է և շատերի մոտ, հնարավոր է, նրա որակումներին համապատասխան կարծիք ձևավորվի մեր ժողովրդի մասին, դա ինձ շատ է դառնացնում։

Եվ հիմա ստիպված եմ ասել, թե մեր նախնիները մեզ ինչ են թողել՝ որպես հայի։

Մեր նախնիները մեզ թողել են հաղթանակներով, մաքառումներով և հպարտության բազմաթիվ զգացողություններով լի պատմության էջեր։

Հայ ժողովրդի նախնիները հայությանը թողել են անկախ պետականություն, ազատագրված տարածքներ, հաղթանակած բանակ, ճշմարիտ հավատ՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու։

Մեր նախնիները մեզ թողել են բռնազավթված հայրենիքի մի հատվածի վերադարձնելու պարտավորություն և հիշողություն։ Նրանք մեզ թողել են միլիոնավոր անմեղ զոհերի համար վրեժի և հատուցման զգացողություն։
Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ մարդ իր կյանքի ճանապարհին պետք է փորձի իր ուժերի ներածին չափով արդարացնել ու ծառայել մեր նախնիների թողած արժեքներին և ժառանգությանը, այն փոխանցել իրենից հետո եկող սերունդներին։

Մեր նախնիները սա են փոխանցել մեզ, իսկ թե Նիկոլ Փաշինյանի նախնիներն ովքեր են և ինչ են փոխանցել նրան, որ այսպիսի ատելություն ունի նրանց նկատմամբ, դա իր խնդիրն է։

Հայ ժողովուրդը վաղ թե ուշ պարզելու է կասկածելի ծագումնաբանություն ունեցող այս անձանց ով լինելը՝ ազատելով իր պետության ղեկավարումը նրանցից, և այն հանձնելու է ազգայինն ու հայկականությունը իրենց մեջ կրող մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել