ԹԱՐՄԱՑՈՒՄ.
Ծանոթացեք,Երևանի ավագանու
«Իմ քայլը» խմբակցության անդամ,Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանն է:Նա տարիներ առաջ պայքարում էր Մաշտոցի պուրակը կանաչ գոտի մնալու համար:Գոռում էր՝ «Տարոն, հեռացի՛ր»,«ամոթ,ամոթ» և նմանատիպ այլ բաներ։
Ես չեմ լսել նրա ձայնը վերջին օրերին կապված Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների շուրջ:Ամենայն անկեղծությամբ,շատ եմ ցանկանում,որ Գայանեն,որպես տվյալ թեմայի գիտակ՝ ինձ և այլ երևանցիներին բացատրի,որ իրենց իշխանության օրոք արվող այս ծառերի հատումը և սրճարանի վերականգնումը՝ ճիշտ է:Խնդրում եմ համոզեք ինձ,,,✌️
Հ.Գ.
Կադրերում երևում են նաև պայքարող,կրկին Երևանի ավագանու
«Իմ քայլը» խմբակցության անդամ
Իզաբելլա Աբգարյանը և «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Լառա Ահարոնյանը ու էլի շատ ու շատ իմ քայլականներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել