Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի անտառների մի մասը, մինչդեռ ինքնապախկված Մարության Հայկի նախընտրական խոստումներից մեկն էլ Նորքի անտառներում ոռոգման համակարգի անցկացումն էր, վերականգնումը և ամբողջ Երևանում 500 հազար ծառի տնկումը: Հերթական անգամ ականատեսն ենք լինում, թե ինչպես է տիկնոջ միջոցով քաղաքը 《ղեկավարողը》 թքում իր իսկ նախընտրական խոստման և Նիկոլի չնչին հեղինակության վրա: Տեսնում ենք, թե ինչպես է անողնաշար քաղաքապետի անուն ձեռք բերած Հայկը մեզ զրկում քաղաքը կանաչապատելու հետագա հնարավորությունից: Չեխիայում 20 -ից ավելի անշարժ գույք ունեցող Հայկը սովոր է թքելու և իր խոստումների, և նախկինում ունեցած պայքարի վրա, որի թարմ օրինակներից մեկն էլ Մաշտոցի պուրակում առողջ ծառերի հատումն էր ու դրանց հաշվին սրճարանի ընդլայնումը:
Իշխանափոխությունից հետո Չեխիա փախնելու հույսերով ապրող, տիկնոջ միջոցով կամ թելադրանքով քաղաքապետարանում կադրային նշանակումներ և ազատումներ անող, սեփական խոստումների վրա թքած ունեցող անողնաշար քաղաքապետ Հայկը պատասխանատվությունից չի խուսափելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: