90-ականներին ապրած հեռուստադիտողը կհիշի ամենաերկարատև սերիալներից մեկը՝ «Սանտա Բարբարան»: Ո՞վ չի հիշում Քեփվելների ընտանիքին, հատկապես նրանց հրաշագեղ դստերը՝ Իդենին, ում մարմնավորում էր Մարսի Ուոլքերը:
Ի՞նչ եղավ այդ ոսկեմազ գեղեցկուհու հետ, և նա ո՞ւր անհետացավ էկրաններից 2000-ականների սկզբին: Մարսին 56 տարեկան է:
Մարսին ծնվել է ԱՄՆ-ում 1961 թ. Կենտուկի նահանգի Պադուկա քաղաքում: Նա մեկ տարեկան էլ չէր, երբ նրա ծնողները բաժանվեցին:
Փոքրիկ Մարսիին հայրը դաստիարակեց, ում հետ նրան թողեց մայրը: Նրա մասին կինը քիչ գիտի, քանի որ հայրը չէր սիրում շատ խոսել նախկին կնոջ մասին: Պարոն Ուոլքերը զինվորական էր, ստիպված էր դստեր հետ մշտապես տեղից տեղ տեղափոխվել:
Ի վերջո նրանք Իլինոյս նահանգ ժամանեցին, որտեղ աղջիկն ավագ դպրոց գնաց: Այդ ժամանակ էլ որոշեց դերասանուհի դառնալ:
Առաջին դերը Մարսին ստացավ դպրոցն ավարտելուց մեկ տարի անց՝ 1980 թ., ամերիկյան «Իմ բոլոր երեխաները» սերիալում:
Դրան հաջորդեց «Սանտա Բարբարան», որը Մարսիին համաշխարհային հայտնիություն բերեց: Սերիալում նկարահանվեց 5 տարի:
Ավելի ուշ դերասանուհին նորից զբաղված էր «Իմ բոլոր երեխաները» սերիալում, այս անգամ՝ 10 տարով: Դերասանուհին 4 անգամ ամուսնացավ:
Ինչ-որ պահի դերասանուհին սկսեց ակտիվորեն եկեղեցի այցելել: Այսօր Մարսին եկեղեցու սպասավոր է, բարեգործությամբ է զբաղվում:
Դերասանուհին նշում է, որ բոլորովին չի զղջում, որ դերասանական կարիերան եկեղեցով փոխարինեց: