Style.news.am-ը գրում է․

«Forbes» ամսագիրը հրապարակել է ռուսական շոու-բիզնեսի ամենահարուստ աստղերի ցանկը՝ ըստ 2020թ.-ի եկամուտների տվյալների։

Նոր ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Լենինգրադ» խմբի առաջատար Սերգեյ Շնուրովը։ Տարվա ընթացքում նրա եկամուտը գնահատվել է 8,8 մլն դոլար։ Ըստ փորձագետների գնահատականի՝ երաժիշտն իր խմբի հետ միջինում 150 հազար դոլար է վաստակում մասնավոր համերգի կամ կորպորատիվ միջոցառման համար։

Երկրորդ տեղում երգիչ Եգոր Կրիդն է (6,9 մլն դոլար), երրորդ տեղում՝ Դիմա Բիլանը (6,8 մլն դոլար)։ Ցանկի չորրորդ հորիզոնականում ռեփ կատարող Բաստան է (6,6 մլն դոլար)։ Առաջատարների հնգյակը եզրափակում է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը (6,6 մլն դոլար)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել