Ինչ-որ ֆեյք կայք կարող է օրակարգ ստեղծել մեզանում։
Մեր տեղեկատվական իմունիտետը հավասար է զրոյի։
Ի դեպ, для справки․ վերջին երևի 10 տարին, միգուցե ավել, թուրքական սահմանային բոլոր զորավարժությունների ընթացքում հայ-ռուսական միացյալ զորախումբը, ՀՕՊ ուժերն իրենց բոլոր բաղադրիչներով բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի։
Եղել են դեպքեր, երբ թուրքական կործանիչները/ուղղաթիռներն իրենց օդային տարածքի կոնկրետ մասում թռիչքի պրոյեկցիայի մասով կարող էին մոտենալ մեր սահմանին անթույլատրելի չափ, որին ի պատասխան՝ մեր ուժերը առաջին աստիճանի տագնապով պատրաստվել են հարվածի, սակայն վերջին պահին նրանք փոխել են ուղղությունը։
Թուրքիայի դեպքում նման վարքը կարծես նոր չէ ու ոչ միայն մեր մասով. պետք չէ դրանից էժան շոու սարքել, սակայն միաժամանակ ոչ էլ պետք է անհիմն ինքնավստահ լինել։