Բոլորիս արդեն պարզ է, որ վերջին սահմանային լարվածության իրական հեղինակը նստած է, ոչ թե Բաքվում, աjլ Անկարայում։
Շատ է խոսվում նաև այն մասին, թե ինչպես և ինչու հենց հիմա Թուրքիան որոշեց կտրուկ լարել իրավիճակը Հայաստանի և Արցախի շուրջ,քննարկվում են տարատեսակ վարկածներ,սակայն գոյություն ունի մի քանի կարևոր փաստեր,որոնց, ըստ իս, մենք այդքան մեծ ուշադրություն չենք դարձնում։
Տեսե՛ք...Ադրբեջանի ղեկավարությունն արդեն նույնիսկ չի թաքցնում ,որ Հայաստանի և Արցախի դեմ գործելու է Թուրքիայի հովանու ներքո և ավելին ,նվազագույնը հենց Թուրքիան է լինելու լարվածություն գեներացնող հիմնական կառավարման և պլանավորման կենտրոնը։Սա ֆիքսենք հստակ։
Հիմա եթե Թուրքիան է փաստացի որոշումներ ընդունելու Ադրբեջանի փոխարեն,ապա տրամաբանական է ,որ հայկական քաղաքական արտաքին քայլերի նպատակները պետք է միտված լինեն առաջին հերթին թուրքական գործոնի նվազեցմանը` թե՛ հայկական ուղղությամբ, թե՛ առհասարակ տարածաշրջանային կոնտեքստում։
Ունե՞նք մենք ադյոք բավարար արտաքին քաղաքական և դիվանագիտական գործիքներ այդ պրոցեսը գրագետ գեներացնելու համար ։
Միանշանակ` այո՛։
Ունենք մենք դաշնակիցներ և համախոհներ,որոնց նույնպես լուրջ մտահոգում է Թուրքիայի ռազմական և քաղաքական հզորացումը տարածաշրջանում։
Միանշանակ` այո՛։
Ասեմ ավելին, մենք պետք է դուրս գանք մեր "պաշտպանողական" հաշվարկների դաշտից և հասկանանք ,որ մենք պետք է ձգտենք դիվանագիտական ճակատում այնպիսի մի իրավիճակ ստեղծել, որը թույլ կտա մեզ ավելի արդյունավետ մանևրել (իհարկ է մեր դաշնակիցների հետ համատեղ) թուրքերին զսպելու ուղղությամբ։
ՀԳ
Էրդողանի մոտ շատ լավ ստացվում է խաղալ իբր "անկառավարելի և անկանխատեսելի" սուլթանի դերը,սակայն դա շատ հմուտ թուրքական բլեֆ է (լիբիական կամ սիրիական քեյսը մեզ որպես օրինակ)։Թուրքերը իրականում շատ պրագմատիկ են և գործում են այսպես.ստեղծում են լարվածություն ,հետո շատ ուշադիր ուսումնասիրում են իրենց քայլերի արդյունքում առաջացած իրավիճակը, արձագանքները և հետևանքները և արդեն այդ ամբողջ կոմպլեքսը ուսումնասիրելուց հետո որոշում են ընդունում (տակտիկական առումով) իրենց ՎԵՐՋՆԱԿԱՆ նպատակի իրագործման ճակատագրի մասին։
Էրդողանը իրականում լավ էլ կարողանում է "ծանր ու թեթև" անել իրենց քայլերի հետևանքները, և եթե հանկարծ նա զգաց, որ իրենց քայրերն ավելի են իրենց վնասում, քան օգուտ տալիս,ապա անմիջապես "հանգստանում է" ։
ՀԳԳ
Մեր հիմնական նպատակը արտաքին ճակատում պետք է լինի` մաքսիմալ խոչընդոտել թուրքերի հետաքրքրություններին տարածաշրջանում։ Սա այլևս պետք է լինի մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։
Հատուկ չեմ ընդգծում մեր ամեննա մոտիկ դաշնակից և ԶԻՆԱԿԻՑ գործընկեր Ռուսաստանի առանցքային դերը,դա առանձին խոսելու թեմա է։
Խոսքը այս պարագայում մեր մասին է ։
Դրա հետ մեկ տեղ հասկանում եմ ,որ գրել եմ շատ ուղիղ և պարզունակ,սակայն եթե մենք ուզում ենք իրականում մեր "ակտիվ" սուբյեկտությունը բարձրացնենք նվազագույնը տարածաշրջանային առումով,ապա ուրիշ տարբերակ չունենք, քան որդեգրել խելացի "հարձակողական" արտաքին քաղաքականություն թուրքական ուղղությամբ ...կրկնեմ, մենք այլընտրանք չունենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել