Ermenihaber.am-ը գրում է․
Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Յասսըդաղ շրջանում թուրքական ռազմաօդային ուժերի աջակցությամբ իրականացված օպերացիայի ընթացքում 2 քուրդ զինյալ է սպանվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիիրթի նահանգային ժանդարմերիայի հրամանատարության և նահանգային ոստիկանության վարչության ուժայինների կողմից՝ «ներքին անվտանգության նկատառումներից ելնելով»։
Նշվում է, որ թուրք ուժայինները ոչնչացրել են նաև քուրդ զինյալների զենքերը:
Հարկ է նշել, որ նշյալ օպերացիան ուղղված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ։
Նյութի աղբյուր՝ https://www.ermenihaber.am/am/news/2020/07/31/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-PKK/189510
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել