Թուրքիայում PKK-ի 2 զինյալ է սպանվել


07:34 , 1 օգոստոս, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Յասսըդաղ շրջանում թուրքական ռազմաօդային ուժերի աջակցությամբ իրականացված օպերացիայի ընթացքում 2 քուրդ զինյալ է սպանվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։ 

Նախարարության հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է  Սիիրթի նահանգային ժանդարմերիայի հրամանատարության և նահանգային ոստիկանության վարչության ուժայինների կողմից՝ «ներքին անվտանգության նկատառումներից ելնելով»։ 

Նշվում է, որ թուրք ուժայինները ոչնչացրել են նաև քուրդ զինյալների զենքերը:

Հարկ է նշել, որ նշյալ օպերացիան ուղղված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ։