ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը փոխանակ ներկայացված հստակ փաստերին արձագանքի (չնայած ոնց արձագանքի...), հերթական անգամ անանուն և անհիմն մեղադրանքներ է հնչեցնում:

Ես կրթական չափորոշիչներին դեմ արտահայտվող մարդկանցից մեկն եմ և դեռևս երկու տարի առաջ եմ ահազանգել այս վտանգի մասին և հիմա հայտարարում եմ, որ կրթական նոր չափորոշիչները մշակողներն իրականացնում են Սորոսի հիմնադրամի պատվերը, որի ղեկավարը՝ Ջորջ Սորոսը, Թուրքիայի մեծ բարեկամն է, ով կոչ է անում բոլորին օգնել Թուրքիային: Ես ունեմ վերոնշյալի բոլոր փաստերը:

Հիմա պահանջում եմ, որ Արայիկ Հարությունյանը ներկայացնի փաստեր, որ ես Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող եմ:

Հորդորում եմ՝ ԿԳՄՍՆ-ում ուշքի գան, չեն կարողանալու երկու կոպեկի դիմաց վաճառել մեր երեխաների ապագան և պետականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել