1. Բնական հոտազտիչ
Քրտինքի հոտից ազատվելու համար սոդայաջուր քսեք թևատակերին կամ պարզապես մի պտղունց սոդա: Նման կերպ կարող եք ազատվել նաև ոտքերի հոտից:
2. Այրոցի վերացում
Կես բաժակ ջրին կամ կաթին խառնեք 1 թեյի գդալ սոդա և խմեք: Կարելի է նաև օգտագործել այս խառնուրդը՝ 100 մլ ջուր, ¼ թեյի գդալ սոդա, ¼ թեյի գդալ կիտրոնի հյութ, ½ թեյի գդալ շաքար:
3. Բնական սկրաբ
2 թեյի գդալ սոդան խառնել 1 թեյի գդալ կոկոսի յուղի հետ, 5-7 րոպե մերսել դեմքը և լվանալ գոլ ջրով: Գործողությունը կրկնել շաբաթական 1-2 անգամ:
4. Մազերի աճը խթանելու միջոց
9 ճաշի գդալ ջրին խառնեք 3 ճաշի գդալ սոդա: Խառնուրդով մերսեք մազարմատները, այնուհետև մերսեք ջրի և քացախի խառնուրդով և լվացեք:
5. Ցելյուլիտի դեմ
3 ճաշի գդալ սննդի սոդային խառնել կես կիտրոնի հյութ և պարբերաբար մերսել խնդրահարույց հատվածները:
6. Ազատվեք բերանի տհաճ հոտից և ատամների փառից
2 թեյի գդալ սոդան, կիտրոնի հյութը և կես բաժակ ջուրը խառնել, ողողել բերանի խոռոչը:
7. Սալիկների կարերի սնկերը վերացնելու դեմ
Առանձին տարայի մեջ խառնել ջուրը և քացախը հավասար բաժիններով, մեկ ուրիշ տարայի մեջ խառնել 3 բաժին սոդան և 1 բաժին ջրածնի պերօքսիդը: Սկզբում կարերի վրա լցրեք քացախաջուրը, այնուհետև սոդայի խառնուրդը և տրորեք: Օգտագործելուց առաջ անպայման մի աննկատ տեղում փորձեք այդ խառնուրդներից առաջացած ռեակցիան:
8. Զարդեղենը փայլեցնելու համար
3 թեյի գդալ սոդան խառնել 1 թեյի գդալ ջրին և ատամի խոզանակով քսել զարդերին:
9. Ոլոռը և լոբին արագ եփելու համար
Եփելիս կաթսայի մեջ պարզապես մեկ պտղունց սոդա ավելացրեք:
10. Ատամները մաքրելու համար
Ատամի խոզանակի վրա մի փոքր սոդա ցանել և ատամները մաքրել սովորական ռեժիմով: