Հպա՜րտ պաշտոնյաներից մեկը Ֆեյսբուքում գրում է. «Իմ ոլորտում էսինչ բանը լավ ա»։

Տակը 1500 ֆեյք և իրական հետև մտնող գրում են. «Փա՜ռք մեր խելացի պաշտոնյային»։

Միանում են հպա՜րտ լրատվամիջոցները.

• Վերնագիր. «Իքս ոլորտում էսինչ բանը լավ ա. Հպարտ Պաշտոնյա»

• Լիդ. «Հպարտ Պաշտոնյան այսօր՝ հուլիսի 32-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ իր ոլորտում էսինչ բանը լավ ա»։

• Տեքստ. «Հպարտ Պաշտոնյան մասնավորապես գրել է. «Իմ ոլորտում էսինչ բանը լավ ա»։

• Բեք. «Հիշեցնենք, որ երեկ մեկ այլ Հպարտ Պաշտոնյա գրել էր, որ իր ոլորտում էլ էնինչ բանն ա լավ»։

Նյութը տարվում է լրատվամիջոցի էջ, որտեղ ևս 500 ֆեյք գրում է. «Փա՜ռք մեր խելացի պաշտոնյային»։

Բնականաբար, ոչ ոք չի հարցնում, թե ինչն է լավ, ինչով է լավ, արդյո՞ք լավ է, եթե համեմատում ես այլ տարիների հետ, եթե համեմատում ես այլ երկրների հետ և այլն, և այլն։

#ԵրկիրՀԺ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել