Տարածաշրջանը եռում է, իսկ մեր կառավարության անդամների ու օրենսդիր մարմնում իշխող կուսակցության ոչ ադեկվատ պահվածքը պարզապես ապշեցնում է: Տպավորություն է ստեղծվում, որ վերջիններս իրոք չեն տիրապետում իրավիճակին:

1. Իրանը զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում:

2. Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կովկասյան լեռնաշղթայի երկու ստորոտներում, որին մասնակցում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ռազմաբազաների ստորաբաժանումները:

3. Թուրքիան ներկայումս Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է իրականացնում Նախիջևանում, Կիրովաբադում, մոտ օրերս զորավարժություններ են սպասվում նաև Եվլախում, Բաքվում, Քյուրդամիրում:

4. Թուրքիան Իգդիրում, Կարսում հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում քրդերի դեմ, որը, չգիտես ինչու, կրում է «Yıldırım-3 Ağrı Dağı» («Ağrı Dağı» թուրքերն Արարատ լեռանն են անվանում):

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը…

Նման պայթյունավտանգ իրավիճակում ոչ թե պետք է նստել ու ինչ-որ գուշակություններ անել Թուրքիայի հետագա գործողությունների մասին, այլ ավելի նպատակահարմար է «կհարձակվի՞, թե՞ չի հարձակվի» համլետյան հարցադրումը մի կողմ դնել ու հատուկ գործողությունների ծրագիր մշակել Թուրքիայից եկող անմիջական սպառնալիքներին դիմակայելու ու տարածաշրջանում «ճիշտ դիրքավորվելու» համար:

ԵԱՀԿ-ում հայտագիր շրջանառելը բավական չէ: Վերջապես լրջանալ է հարկավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել