Իհարկե լավ կլիներ, որ մեծ ասուլիս լիներ (առաջին փորձը տապալվեց Նիկոլի պահապանների կողմից), բայց սա էլ ընդունելի տարբերակ է։ Հիմա Կենտրոնի Պետոն, որ արդեն Նիկոլի Պետո է դարձել, հարցազրույցը անվանել է մենախոսություն երեք լրագրողի ներկայությամբ։ Եթե Պետոն սա մենախոսություն է համարում ու համարում է, որ լրագրողը չպետք է մասնակից լինի նման «մենախոսության», ապա ինչու էր ինքը մասնակցում «մենախոսություն 12 լրագրողի ներկայությամբ» երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին (հարցազրույցին մասնակից իմ ավագ գործընկերներին հարգանքով եմ մոտենում ու ես էստեղ քննադատելի բան չեմ տեսնում)։ Ի դեպ նկատեք, որ ամենաջանասիրաբար լսողի դիրքում դիրքավորվել է հենց Պետոն։ Ինչպես արդեն նկատել եմ, Պետոն լավ գիտի ում դեմ ինչպես դիրքավորվել, նա իր գործը լավ գիտի, բայց մի եղեք Պետոյի նման։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=3172428826168658&set=a.109260732485498&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել