Բողոքի կարգին, հալալ-զուլալ ակցիաների կարոտն էինք մնացել: ՄԵԾԱՄԱՍԱՄԲ (պղտոր ջրում ձուկ որսացողների և պատեհապաշտների պակաս երբեք չենք ունեցել) չապականված և քաղաքականության կեղտաջրերի մեջ չթաթախված անձինք իրենց քրտինքով ձեռք բերած մեքենաներով անվճար տեղափոխում են մարդկանց: Խաղաղ և կրեատիվ բնույթի ակցիա, որը «հակառակորդի» կողմից արժանացավ «էժանագին ակցիա» բնորոշմանը, և դրանից այն կողմ գործն առաջ չգնաց… Ոստիկանությունը, ով ինչ ուզում է ասի, իր բարձրության վրա է, իսկ գծատերերն ու «Երևանտրանսը» տրանսի մեջ են, ու…գաղտնի հարց կառավարությունում: Հեռու եմ այն մտքից, թե «գաղտնի»-ն կրեատիվ տարրերի թռչող մտքի որս է ենթադրում, այդուհանդերձ… Կարծում եմ, ճիշտ կլինի, եթե «անկուշտ գծատեր` անհագ ախորժակ» օպերացիայի կրեատիվ լուծումների ցանկ ու ժամանակացույց մշակվի, որ հետագայում բոլորը բոլորի դեմ չլինեն և իրար ողջունելու փոխարեն ճամփա չփոխեն: Սեզոնի առանձնահատկությունն էլ հաշվի առնելով` գծատերերի մի խումբը կարող է հանգստյան գոտիներում վերաիմաստավորել անցած ուղին և ճիշտ եզրահանգումների գալ: Մնում է սպասել, թե երբ կգաղտնազերծվի «գաղտնին»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/487096881378644?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել