2020թ․ առաջին 5 ամիսների արդյունքներով Հայաստանն ԱՄՆ-ի 165-րդ առևտրային գործընկերն է ընդհանուր առմամբ $36․15 միլիոն առևտրաշրջանառությամբ։ ԱՄՆ-ից Հայաստան արտահանումները կազմել են $9.97 միլիոն, իսկ ներկրումը՝ $26.18 միլիոն։ ԱՄՆ առևտրային պակասորդը կազմել է $16.2 միլիոն։

ԱՄՆ-ից Հայաստան արտահանումները՝

1․ Ադամանդ, չմշակված - $1․65 միլիոն
2․ Մարդատար ավտոմեքենաներ - $777,403
3․ Ոչ էլեկտրական արդյունաբերական, լաբորատոր հնոցներ, վառարաններ, մասեր - $700,000
4․ Պոմպեր ջրաբաշխման համար - $434,505
5․ Վինիլային քլորիդի պոլիմերներ - $412,335
6․ Վերադարձված արտահանումներ - $410,267
7․ Ծանր տեխնիկայի մասեր - $389,026
8․ Բջջային հեռախոսներ և դրա հետ կապված սարքավորումներ - $313,644
9․ Ոսկի - $300,000
10․ Ռետինե անվադողեր - $291,648

Հայաստանից ԱՄՆ ներկրումները՝

1․ Ալյումինե թիթեղներ` <0․2մմ հաստությամբ - $15 միլիոն
2․ Զարդեր, մասեր - $1.41 միլիոն
3․ Ադամանդ չմշակված - $1.36 միլիոն
4․ Ռոմ, ջին, օղի, այլ խմիչքներ - $1․17 միլիոն
5․Կանանց կամ աղջիկների վերարկուներ - $1․08 միլիոն
6․ Տղամարդկանց կամ տղաների վերարկուներ - $814,012
7․ Բնական ջրեր - $618,663
8․ Գինի - $616,837
9․ Սառնարաններ, սառցարաններ - $530,001
10․ Մուրաբաներ, ջեմեր - $419,104

Միևնույն ժամանակ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի առևտուրը 2020թ․ մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում հասել է $108․45 միլիոնի։ Հունվար-մայիս ամիսների տվյալներով՝ Ադրբեջանն ԱՄՆ-ի 128-րդ առևտրային գործընկերն է։ Այս ժամանակահատվածի համար ԱՄՆ արտահանումներն Ադրբեջան կազմել են $81․69 միլիոն, մինչդեռ Ադրբեջանից ԱՄՆ ներկրումները՝ $26․77 միլիոն։ Ադրբեջանի հետ ԱՄՆ առևտրային ավելցուկը կազմել է $54․92 միլիոն։

ԱՄՆ-ից Ադրբեջան արտահանումները՝

1. Քաղաքացիական ինքնաթիռներ, պահեստամասեր - $19.46 միլիոն
2. Ծանր տեխնիկայի մասեր - $7.85 միլիոն
3. Զանազան մեքենաներ, մասեր - $3.86 միլիոն
4. Փականներ, ծորակներ խողովակների և ցիստերների համար - $3.3 միլիոն
5. Կապակցող նյութեր կաղապարի համար, քիմիական ապրանքներ - $3.15 միլիոն
6. Ներքին այրման շարժիչներ - $3.07 միլիոն
7. Ճեպազդիչ փոխարկիչներ, օդի զտիչներ, յուղի զտիչներ և այլն - $2.71 միլիոն
8. Պլաստմասսայից խողովակներ, փողրակներ և արմատուրա - $2.25 միլիոն
9. Երկաթե և պողպատե տարբեր խողովակներ - $2.15 միլիոն
10. Էներգետիկ մատակարարումներ, տրանսֆորմատորներ - $2.15 միլիոն

Ադրբեջանից ԱՄՆ ներկրումները`

1. Վերադարձված արտահանումների ավելացված արժեք - $15.81 միլիոն
2. Ազոտական պարարտանյութեր - $ 6.22 միլիոն
3. Ալյումինե թիթեղներ` >0․2մմ հաստությամբ - $2․77 միլիոն
4. Էլեկտրական բռնկման սարքավորումներ - $532,774
5. Կենդանիների կերակրման պատրաստուկներ - $188,130
6. Կահույք, մասեր - $178,325
7. Մրգային և բանջարեղենային հյութեր, չհարստացված - $174,333
8. Էներգետիկ մատակարարումներ, տրանսֆորմատորներ - $167,582
9. Մեքենայի տարբեր մասեր - $119,104
10. Հնարժեք իրեր - $90,598

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել