Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերվանից մեկնարկվել է թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ զորավարժությունների առաջին փուլը ռազմական օդուժի ներգրավմամբ։ Ըստ պլանի՝ այս փուլի զորավարժությունները տևելու են մինչև օգոստոսի 10-ը, դրանք անցկացվում են Բաքվում, Նախիջևանում, Գանձակում, Քուրդամիրում և Եվլախում։