Politik.am-ը գրում է․
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ Լրագրողները ստացել են նախագահի մեկնաբանություններն օրվա ամենաարդիական թեմաների մասին։ Հարցազրույցը կհեռարձակվի այսօր երեկոյան։
Politik.am-ի աղբյուրների տեղեկացմամբ իշխանությունները այսօր կորդինացնում են խումբ, որի անդամները պետք է նախագահ Քոչարյանի հարցազրույցի հեռարձակվելուց հետո պատասխանեն նրան։ Այդ խմբում ներառված են Ստյոպա Սաֆարյանը, Արման Բաբաջանյանը, Ստեփան Գրիգորյանը, Գագիկ Մելքոնյանը, Արամ Սարգսյանը և մի քանի մանր նախկին ՀՀՇ-ականներ։ Խմբի կորդինացումը դրված է պատգամավոր Արման Բաբաջանյանի վրա։
Ի դեպ մեր տեղեկություններով իշխանամերձ որոշ քաղաքական գործիչներ, ովքեր նախկինում մասնակցել են նման ներկայացումների, այս անգամ հրաժարվել են։ Նրանք պնդել են, որ անլուրջ է նշված անձանց հետ լուրջ քննանդատության արժանացնել երկրորդ նախագահին։ Այս գործիչները նկատել են նաև, որ այլևս էֆեկտիվ չէ Քոչարյանի բովանդակային քննանդատությանը պատասխանել հուզական դաշտում՝ հանրությունն այլևս այդ «կուտը» չի ուտում։