Ռուսական RBC-ին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մեջ անցյալում արված մի քանի հայտարարություններ խմբագրելու փորձ է նկատվում:

1. "Հայաստանը Արցախ է և վերջ"-ը Փաշինյանը մեկնաբանեց "Հայաստանն ու Արցախը միասնական անվտանգային տարածք են" տրամաբանության ներքո: Սա հերթական խմբագրման փորձ է՝ ուղղված նախկինում արած քայլի հետևանքով առաջացած խնդիրները հարթելուն:

2. Փաշինյանն անցյալ ժամանակով էր, կարծես, խոսում իր սիրելի թեզի մասին, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, այդ թվում՝ շեշտելով, որ Ալիևը դրանց պատասխանում էր ռազմատենչ հռետորաբանությամբ: Մնում է հուսալ, որ Փաշինյանը կբավարարվի սրանով և այլևս ապագայում չի կրկնի իր այս թեզը:

3. Փաշինյանը վեր կանգնեց Հայաստանի նախկին ղեկավարների հետ կապված ոչ մի դեպքում լավը չտեսնելու և նրանց վրա հանկարծ չհենվելու իր բարդույթից և նշեց, որ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկի հռետորաբանության մեջ ատելություն չի եղել Ադրբեջանի նկատմամբ:

Մի կողմից՝ ողջունելի է սեփական բացթողումները խմբագրելու միտումը, մյուս կողմից՝ շատ ավելի շահեկան կլիներ չանել չհաշվարկված քայլեր, այն էլ բազմիցս դրանք կրկնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել