Վիետնամի Դանանգ քաղաքում և մոտակա նահանգներում կորոնավիրուսային վարակի նոր տեսակի բռնկում է արձանագրվել. այն ավելի «ագրեսիվ և վտանգավոր» է: Այս մասին ասված է Վիետնամի կառավարության տեղեկատվական պորտալում։

Ներկայում հայտնի է վիրուսի նոր տեսակի վարակման չորս դեպքերի մասին. երկու հիվանդ միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Հետազոտության տվյալներով՝ վիրուսը ավելի արագ է տարածվում․ ավելի արագ է տեղի ունենում նաև ծանր վիճակի անցումը։

Փորձագետները վիրուսի առաջացման երկու ուղի են նշում՝ անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր, կամ էլ Դանանգի հիվանդանոցներից մեկում վիրուսի մուտացիան:

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Վիետնամում արձանագրվել է կորոնավիրուսի 431 դեպք, մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել