Իշխանազավթումից հետո մեր երկրում Պետրոս տեսակները միլիոններ են ստանում, իսկ հասարակ աշխատողները անգամ նրանց ստացածի կեսի կեսը չեն ստանում: Ճամբարափոխ այս առնետը, որը Նիկոլի թեթև ձեռքով Նատաշկայից դարձավ Հ1-ի Պետրոս, այս մեկ տարում 36 մլն դրամ դրել է իր այդ հաստլիկ ոտքերի մոտ գտնվող գրպանում: Իսկ 36 մլն-ը ամսական կտրվածքով կազմում է մոտ 3 մլն դոլար: Հը՞ն, պատկերացրիք, թե ինչ կարգի գումարների հետ է սա առնչվում:
Մեր երկրում թոշակառուն կոպեկներ է ստանում, ուսուցիչները՝ միջին աշխատավարձից մի փոքր բարձր, այս օրերի հերոսները`բժիշկները, որոնք, իրենց կյանքը վտանգելով, փրկում են հազարավոր կյանքեր, ստանում են 120 հզ դրամ իսկ Պետրոսը Հ1-ը սարքել է իր հոր դուքյանը, դրա միջոցով իր անվերապահ աջակցությունն է ցուցաբերում Նիկոլին ու դրա դիմաց էլ միլիոններ է քերում պետական բյուջեից: Այսինքն՝ ստացվում է, որ ով ավելի ջիգյարով է մտնում Նիկոլի համապատասխան 5-րդ կետը, ավելի շատ գումար կստանա պետությունից, քան այն հասարակ մարդիկ, որոնք ամառվա տապին դիմակով իրենց գործն են անում: