Ermenihaber.am-ը գրում է․
Սև ծովում մեկնարկել են «Sea Braze» անվանումը կրող զորավարժությունները, որոնց մասնակցում են 8 երկրի զինծառայողներ։
Բացի ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերից, զորավարժություններին մասնակցում են նաև Բուլղարիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի, Վրաստանի, Ռումինայի և Իսպանիայի զինված ուժերի ներկայացուցիչները։
Նշյալ զորավարժություններում Թուրքիան ներկայացված է TCG Yıldırım (F-243) ֆրեգատով։ Զորավարժություններին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի ռազմանավերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել