Սև ծովում մեկնարկել են զորավարժություններ Թուրքիայի ռազմածովային ուժերի մասնակցությամբ


12:24 , 27 հուլիս, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Սև ծովում մեկնարկել են «Sea Braze» անվանումը կրող զորավարժությունները, որոնց մասնակցում են 8 երկրի զինծառայողներ։

Բացի ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերից, զորավարժություններին մասնակցում են նաև Բուլղարիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի, Վրաստանի,  Ռումինայի և Իսպանիայի զինված ուժերի ներկայացուցիչները։ 

Նշյալ զորավարժություններում Թուրքիան ներկայացված է  TCG Yıldırım (F-243) ֆրեգատով։ Զորավարժություններին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի ռազմանավերը։