2020 թ. WhatsApp հավելվածի օգտատերերի թիվն անցավ 2 միլիարդից: Մեսենջերի ստեղծողի՝ Յան Կումի կարողությունն այսօր գնահատվում է 10,4 միլիարդ դոլար: Այսօր այս տղամարդը Ամերիկայի հասարակական ֆոնդերին միլիոնավոր դոլարների նվիրատվություններ է կատարում: Սակայն դպրոցական տարիներին նա ստիպված էր խանութներում մաքրություն անել՝ հացի գումար վաստակելու համար: Յան Կումի պատմությունը նպատակասլաց մարդու մեծ հնարավորությունների մասին է:

Յան Կումը ծնվել է 1976 թ. աղքատ հրեական ընտանիքում: Մեծացել է Կիևին մոտ գտնվող գյուղում: Հայրը շինարար էր, մայրը տնային տնտեսությամբ էր զբաղվում: Նրանց տանը չկար տաք ջուր, երկար ժամանակով անջատում էին էլեկտրականությունը:

Վերակազմավորման տարիներին ծնողները որոշեցին ԱՄՆ տեղափոխվել: Սակայն Ամերիկա հասան միայն Յանը, նրա մայրն ու տատիկը: Հայրը մնաց հայրենիքում հիվանդ լինելու պատճառով: Ներգաղթյալներին փոքրիկ բնակարան և նպաստ տրամադրեցին, սակայն հացի գումարը չէր բավականացնում: Ապագա միլիարդատիրոջ մայրը ոպես դայակ աշխատանքի անցավ, իսկ Յանն ուսմանը զուգընթաց մթերային խանութում որպես հավաքարար էր աշխատում:

18 տարեկանում երիտասարդը մեծ հետաքրքրասիրություն սկսեց դրևսորել համակարգիչների նկատմամբ: Ինքնուրույն սկսեց զբաղվել ծրագրավորմամբ, ծանոթացավ «w00w00» հաքերների հետ և նրանց համայնք մուտք գործեց: Միագաղափարականների խումը գումար էր աշխատում անվտանգության համակարգեր ստեղծելով և ստուգելով: Ստացած գիտելիքներն ու փորձը թույլ տվեցին Յանին ընդունվել համալսարան և աշխատանքի անցնել Ernst & Young-ում։ 

1997 թ. աշխատանքի ժամանակ Կումը ծանոթացավ Yahoo ընկերության աշխատակից Բրայան Էքթոնի հետ: Վերջինիս շատ դուր եկավ այն, որ Յանը չի փորձում վստահությունը շահել նվերներով, այլ փորձում է անկեղծ լինել: Նա օգնեց ապագա միլիարդատիրոջն աշխատանքի անցնել Yahoo-ում:

Յանն ընկերության հետ համագործակցեց շուրջ 7 տարի, սակայն աշխատանքը նրան դուր չեկավ: 2007 թ. նա Էքթոնի հետ միասին լքեց Yahoo-ն: Ընկերները ճամփորդեցին և հանգստացան, մինչև որ 2009-ի սկզբին Քումը չգնեց iPhone: Դրանից հետո նա որոշեց սմարթֆոնի համար սեփական ծրագիրը ստեղծել: Նա ցանկանում էր ստեղծել մի մեսենջեր, որը թույլ կտար անվճար խոսել աշխարհի յուրաքանչյուր ծայրում գտնվող մարդկանց հետ և ընկերներին, գործընկերներին կոնկրետ պահի հայտնել զբաղվածության մասին:

Յանին ծրագիրը ստեղծել օգնեցին Ալեքս Ֆիշմանը, Իգոր Սոլոմեննիկովը, Բրայան Էքթոնը: Սակայն հիմնական աշխատանքը կատարում էր հենց Քումը: Սկզբում գործն առաջ չէր գնում, և օգտատերերը մեսենջերում ոչ մի հետաքրքրություն չէին տեսնում: Յանը որոշեց հրաժարվել իր գաղափարից, սակայն Ֆիշմանը համոզեց դա չանել:

2009 թ. Քումին հաջողվեց հավելվածն այնպես կարգավորել, որ այն կարողանա շարունակել աշխատել այն ժամանակ, երբ օգտատերն այն չէր օգտագործում: Ի հայտ եկան ձայնային ծանուցումները և որոշ այլ մանրամասներ: Մեսենջերից սկսեցին օգվել ավելի ու ավելի շատ մարդիկ: Իրենց ծախսերը հոգալու համար Յանն ու Էքթոնը որոշեցին վճար սահմանել WhatsApp-ից օգտվելու համար՝ տարեկան 1 դոլար:

Արդեն 2011 թ. մեսենջեը դարձավ ամենահայտնի հավելվածներից մեկը, իսկ 2013 թ. օգտատերերի թիվը հատեց 200 միլիոնը: WhatsApp-ը կրկին անվճար դարձավ, իսկ հիմնադիրները գրավեցին ներդրողների ուշադրությունը: 2014 թ. փետրվարին Facebook-ը գնեց հավելվածը 19 միլիարդ դոլարով: Յան Քումը մտավ տնօրենների խորհրդի կազմ: Գործարքից հետո նա ստացավ կանխիկ 1 միլիարդ դոլար և 9 միլիարդ դոլարի բաժնետոմսեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել