Ընկերությունը կարող է շրջանցել իր իսկ ռեկորդը։
Xiaomi-ն հավաստագրել է 120W հզորությամբ ադապտեր: Դրանից հետո ընկերության նախագահ Լու Ուայբինգը բացահայտել է, որ ընկերությունը մշակել է 100 վտ արագ լիցքավորման տեխնոլոգիա և պատրաստվում է այն զանգվածային մասշտաբով ներմուծել իր սարքերում: Եվ այնուամենայնիվ, չինացի վաճառողը դեռևս ինչ-որ բան ունի՝ զարմացնելու օգտվողներին:
Ըստ Gizmochina-ի, վկայակոչելով ինսայդեր Digital Chat Station-ին, Xiaomi-ն լրացնելու է բարձր էներգիայի լիցքավորումը բարձր հզորության մարտկոցներով: «Xiaomi նոր ֆլագմենը գերազանց վիճակում է, ավելլի քան խոսակցությունները»,-գրել է բլոգերը: Դժբախտաբար, հեղինակը հստակ չի նշել, թե որքանով կավելանա մարտկոցի հզորությունը ապագա սարքերում:
Մինչ այժմ Xiaomi սմարթֆոնների մարտկոցի հզորության առաջատարները Mi Max շարքի ներկայացուցիչներ են: Xiaomi Mi Max 3-ն ունի 5500mAh մարտկոց, մինչդեռ Mi Max 3 Pro-ն ունի ավելի քան 6000mAh: