Բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ եթե կառավարությունը երթուղայինների գինը թողեց 100 դրամ դրանով ամեն ինչ վերջանալու է սխալվում են: Եթե խնդիրը միայն այդքան նեղ լիներ, մարդիկ փողոց դուրս չէին գա այսքան մեծ քանակությամբ: Մեր երկրում պայքարի, ճշմարտության ու փոխօգնության սով էր սկսվել: Դրա համար պետք է այս պայքարը հաջողությամբ ավարտելուց հետո հաջորդ թիրախային կետեր համարել ուսանողների ուսման վարձերի թանկացումը, գազի գնի բարձրացումը (որը ինչպես գիտենք ևս չհիմնավորված է, քանի որ սահմանի վրա ստացած գազը քաղաքացիներին վաճառում են կրկնակի թանկ գնով), էլեկտրաէներգիայի և այլ խնդիրներ: Մենք պետք է աստիճանաբար կառուցենք նոր որակի պետություն, որտեղ հայը իրեն արժանապատիվ պետք է զգա ու ստիպված չի լինի լքել երկիրը իր հանապազօրյա հացը վաստակելու: Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու:



