Շնորհակալություն պարոն Մինասյանին՝ հարցիս պատասխանելու համար, ճիշտ ա, մի քիչ անհարմար բան ստացվեց  , որովհետև հարցս իրականում սարկազմով էր ու երևի տեքստից դա չէր զգացվում և ում ում, բայց ինձ համար որ պարզ ա, որ գեներալները 2 տարում չեն առաջացել, ու, որ 80-ականների զենքերը էսօր էլ արդիական են:
Բայց լավ առիթ ա: Թեկուզ ոչ իմ ուզածով մեկնաբանությունից հետո, ամեն դեպքում հարցիս մեջ խտացրել էի էն բոլոր թեզերը, որոնք էսօրերին շրջանառվում էին թե պարոն Մինասյանի հայտարարությունների, ու թե բանակի և թե գեներալիտետի շուրջ: Հուսամ էս հարցերի պատասխանները լսելիս մի շարք մարդիկ իրենց համար հետևություններ կանեն, որ ապրիլյանն ու հուլիսյան սրացումները լրիվ տարբեր բաներ են, ու որ համեմատականներ տանելը, մեղմ ասած, արդար չի:
Ու շատ լավ կլիներ, որ, օրինակ, բացի պարոն Մինասյանից, բարիկադների մյուս կողմում գտնվող մարդիկ էլ, սկսած հենց մեկը Փաշինյանից, վեր կենան ու մեկնաբանեն իրենց՝ բանակի հետ կապված հայտարարությունները: Լավ կանեն սկսեցն միֆերից, որոնք ակտիվ տարածում էին 2016-ին ու մինչ օրս դրանց տակից դուրս չենք գալիս, չնայած իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովը փաստերով հենց իրենց սուտասան հանեց: Օրինակ Լենա Նազարյանը վեր կենա, ու հայտարարի, որ ժողովուրդ, կներեք, որ 2016-ին լուրեր եմ տարածել, իբր փափուշտ չի եղել: Սասնա ծռեր կոչեցյալները, իրենց տարատեսակ ընդդիմադիր հորջորջածները տղամարդկություն հավաքե՞ն վեր կենալ ու հայտարարել, որ «սալյարկի տեղը ջուրա եղել», «զինվորները խոտ են կերել», «սովից են մահացել», «բենզին չլինելուց են մահացել» ու նման ապուշություններն իրականում իրենց հիվանդագին երևակայության արդյունքն են եղել:
Կունենա՞ն էտքան համարձակություն, ոնց, օրինակ, Մինասյանն ունի, չեմ կարծում, բայց թող փորձեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել