Ռուսաստանում հայկական գյուղմթերքները Բաքվի լոբբիստներին հանձնել է Նիկոլը՞

Հետաքրքիր բացահայտում արեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան իր հերթական տեսաուղերձի ժամանակ... Ըստ Միքայել Մինասյանի, պարզվում է` գյուղմթերքներ արտահանող "Սպայկա" ընկերությունը ժամանակին Հայաստանից արտահանվող գյուղմթերքները Մոսկվայում միանգամից հանձնել է խոշոր առևտրային ցանցերին՝ շրջանցելով Մոսկվայի և ռուսաստանյան խոշորագույն քաղաքների գյուղմթերքների մեծածախ բազաները, որոնք գտնվել և հիմա էլ գտնվում են Ադրբեջանի հետ սերտ համագործակցող խոշոր գործարարների ձեռքում...
Իշխանատեղափոխությունից հետո, ըստ Մինասյանի, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ և թիրախավորեց "Սպայկան", վերջինս կորցրել է այդ հնարավորությունները, որի արդյունքում Մոսկվա մեկնող հայկական գյուղմթերքով բեռնատարները դարձել են ՌԴ-ում Իլհամ Ալիևի լոբբիստների ձեռքին մահակ, ինչը նրանք վերջերս՝ հայ-ադրբեջանական սահմանին մի քանի օր առաջ տեղի ունեցած սրացման ժամանակ օգտագործեցին մեր դեմ... Ստացվում է, որ Նիկոլն իր ձեռքով մեր գյուղմթերքներ արտահանողներին Մոսկվայում դարձրեց ադրբեջանական լոբբիստների գերին...
Հետաքրքիր փաստ... Մոսկվայի ամենամեծ գյուղմթերքների մեծածախ "Ֆուդ Սիթի" շուկայի, ինչպես նաև խոշորագույն "Տվոյ Դոմ" առևտրի կենտրոնի սեփականատերերը, որոնք արգելել էին հայկական գյուղմթերքների և ապրանքների վաճառքը վերը նշված օբյեկտներում, ադրբեջանցիներ չեն... Նրանք Ադրբեջանում հայտնի լեռնական հրեաներից են՝ Գոդ Նիսանովը, Զախար Իլիևը և Արազ Աղալարովը... Բաքվի մոսկովյան թիվ մեկ ինֆորմացիոն հովանավորն էլ ՏԱՍՍ գործակալության առաջին փոխտնօրեն Միխայիլ Գուսմանն է, որը Բաքվի ևս մեկ լոբբիստ, հայտնի ռեժիսոր Յուլի Գուսմանի եղբայրն է...Գուսմանները Բաքվի հրեաներից են...
Վերը նված բոլոր դոլարային միլիարդատեր գործարարները և Բաքվի լոբբիստները սերտ կապեր ունեն նաև իրենց պատմական հայրենիքի հետ... Եթե այս ամենին նաև գումարենք վերջին տարիներին Իսրայելի բացահայտ հակահայկական քաղաքականությունը և Բաքվի հետ սերտ ռազմաքաղաքական համագործակցությունը, որի ամրապնդման համար մեծ ջանքեր են գործադրել և գործադրում վերը նշված գործարարները, ինչպես նաև Նիկոլի` Թել-Ավիվում Հայաստանի դեպանատուն բացելու ծրագրերը և այս ամենին գումարենք նաև Կրեմլի հականիկոլական կեցվածքը, ապա շատ հետաքրքիր բան կստացվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել