Նիցշեն, ըստ իս, շատ իրավացիորեն պնդում էր, որ տերերի ու ստրուկների բարոյականության տարբերություններից մեկն էլ այն է, որ ստրուկը ձգտում է գնահատել պայքարի ընթացքը, մինչդեռ տիրոջ կեցվածք ունեցող մարդուն հետաքրքրում է առաջին հերթին արդյունքը: Սա է, օրինակ, պատճառը, որ մեզանից շատերը չընկալեցին ծիրանի փառաբանման գործընթացը: Դե, որովհետև, ըստ էության, ծիրանի շուրջ պարելու արդյունքում նենց չի, որ Հայաստանի ծիրանի արտահանողների խնդիրները լուծվեցին: Մենք նախկինում մոտ 30-40 հազար տոննա էինք արտահանում, էս տարի մոտ 10-15 հազար տոննա կլինի, ու եթե ադրբեջանցիքի ձեռքում գտնվող ռուսական մթերքի շուկաները մեզ համար փակվեն, ոչ մի ազգային համախմբում, ոչ մի երգի-պարի ու խորովածի փառատոն չի օգնի այդ 15 հազար տոննան իրացնել: Ըստ Նիցշեի` ստրուկի հոգեբանություն ունեցողը կուրախանա երգից ու պարից, իսկ տիրոջ հոգեբանություն ունեցողը կմտահոգվի ծիրանի վաճառքի արդյունքներով:

Նույն հարթության մեջ է անհրաժեշտ դիտարկել ծիրանային էպոսի կուլմինացիոն ակտը՝ ծեծկռտուքները: Առողջ հոգեբանություն ունեցող մարդուն պետք է հետաքրքրի միայն ծեծի արդյունքը, մինչդեռ ստրկամիտը կմտահոգվի դրա դեկորատիվ բաղադրիչներով՝ ոնց են ծեծել, ում են ծեծել, որտեղ են ծեծել և այլն... Քանի որ ստրկամտի մոտ բարոյականությունը ընդամենը տիրոջ բարոյականությանը հակադրվելն է, նա չի կարող համաձայնվել տիրոջ հետ ու արդարացնել ադրբեջանցու ծեծելը զուտ գոյաբանական հիմնավորմամբ: Ստրուկը սկզբունքային աբիժնիկ է: Ստրուկն իրեն պարտավոր է համարում հակադրվել տիրոջ մոտեցմանը, բայց, բովանդակային դաշտում սնանկ լինելով, մտնում է անբովանդակ, սուբյեկտիվ, կարելի է նույնիսկ ասել` էսթետիկ դաշտ, դաշտ, որտեղ մարդու ճաշակն է որոշիչ: Իսկ էդ սուբյեկտիվ դաշտում տասը հոգով մեկին ծեծելը կարելի է համարել տգեղ, նույն հաջողությամբ կարելի է համարել տգեղ, օրինակ, կապույտ շապիկ հագած մարդուն ծեծելը: Հատկանշական է նաև այն, որ, երբ ստրուկները ապստամբում են տերերի դեմ, նրանք երբեք չեն հետևում բարոյական էն նորմերին, որոնք հենց իրենք էլ քարոզում են: Նրանք միշտ հարձակվում են շատով ու ամենաստոր միջոցներով: Ստրուկը ունի մեկ հենասյուն, ու դա երեսպաշտությունն է:

Նկատե՞լ եք, որ բանակը միշտ ստրկամիտների գլխավոր թշնամիների ցանկում է: Պատճառը պարզ է. բանակում գերակայությունը հաղթելն է: Ոչ մի գեներալի մտքով չի անցնի իր զինվորներին ասել, որ հակառակորդի հետ մարտի է պետք բռնվել միայն, եթե ուժերը հավասար են: Ավելին՝ ցանկացած բանակ պիտի ձգտի ուժերի այնպիսի անհավասարության, որ նույնիսկ մարտելու կարիքը չլինի: Ստրկամիտները, հետևաբար, բանակը հռչակում են անբարոյական: Սա է, իմիջիայլոց, նաև Փաշինյանների ընտանիքի ներքին հավատամքը (սա հավաստող փաստեր կան), մինչդեռ առողջ մարդը անբարոյականություն կհամարեր հակառակորդին պարտվելը:

1915-ին մեզ կոտորել են, որովհետև մենք ստրուկի պես էինք մտածում, իսկ կոտորողը` տիրոջ պես: Հիմա մենք Թուրքիային մեղադրում ենք անբարոյականության մեջ, բայց Թուրքիան դրանից ավելի փոքր, ավելի թույլ ու ավելի աղքատ չի դառնում, ընդհակառակը: Հետևաբար ես նախընտրում եմ, որ ադրբեջանցիք մեզ հավերժ մեղադրեն անբարոյականության մեջ: Մենք դրանից չէ, որ կթուլանանք: Մենք կթուլանանք, եթե չոչնչացնենք ադրբեջանցիքի հետ համաձայնվող հայերին, այսինքն՝ մեր ներքին ադրբեջանցուն: Պետք է ծեծել, ջարդել, ճնշել ու հեռացնել ադրբեջանցուն ամեն տեղ՝ Տավուշում, Արցախում, Նախիջևանում, Լոսում, Մոսկվայում ու, ամենակարևորը, Երևանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել