ԵԱՀԿ Մինսկին խմբի համանախագահներն ուղենշել են բանակցային գործընթացի հետագա ընթացքը:
Եվ ի՞նչ ունենք արդյունքում.

  • Ոչ մի բառ հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին:
  • Դրա փոխարեն ստեղծված լարվածության թուլացումից օգտվելու և արագ ՍՈւԲՍՏԱՆՏԻՎ բանակցությունների անցնելու կոչ:
  • Կրկին հասցեականության բացակայություն: Անգամ առանձին անդրադարձ չի կատարվում ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքին: Կրկին արհեստական բալանսավորման փորձ` քաղաքացիական բնակչությանը և կրիտիկական հաղորդակցությանն իրական կամ որպես այդպիսին ընկալվող սպառնալիքների քննադատության տեսքով:
  • Հավասարեցում անգամ միջնորդական ձևաչափն ընդլայնելու Ադրբեջանի նկրտումների ու Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Հայաստանի օբյեկտիվ պահանջի միջև: Երկուսի անունն էլ ուղիղ չի տրվում, կոնտեքստից է հասկացվում:
  • Անուղղակի քննադատություն ադրեջանամետ դիրքորոշում հայտնած միջազգային կազմակերպությունների և Թուրքիայի հասցեին: Ի դեպ, ոչ մի ուղիղ քննադատություն Թուրքիայի անընդունելի դիրքավորման հասցեին:
  • ԵԱհԿ դիտորդների վերադարձի հարցում կրկին առանձնապես շտապողականության բացակայություն. միջնորդները բավարարվել են «հնարավորինս շուտ»
    արտահայտությամբ:

Արդյունքում, ի տարբերություն 2016-ի, չկա միտում, որ բանակցությունները շարունակվելու են զուգահեռ երկու ուղղություններով` հրադադարի ամրապնդում և բովանդակային հարցեր: Դրա փոխարեն առանցքային նպատակ են դիտարկվում Ադրբեջանի այդքան երազած սուբստանտիվ բանակցությունները:

Բանակցությունների բովանդակությունը կառուցվելու է «մադրիդյան սկզբունքների» վրա, որոնք շարադրված են հիշատակվող 2019-ի մարտի 9-ի հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել