Ի տարբերություն 2016-ի՝ չկա միտում, որ բանակցությունները շարունակվելու են զուգահեռ 2 ուղղություններով` հրադադարի ամրապնդում և բովանդակային հարցեր


09:44 , 25 հուլիս, 2020

ԵԱՀԿ Մինսկին խմբի համանախագահներն ուղենշել են բանակցային գործընթացի հետագա ընթացքը:
Եվ ի՞նչ ունենք արդյունքում.

Արդյունքում, ի տարբերություն 2016-ի, չկա միտում, որ բանակցությունները շարունակվելու են զուգահեռ երկու ուղղություններով` հրադադարի ամրապնդում և բովանդակային հարցեր: Դրա փոխարեն առանցքային նպատակ են դիտարկվում Ադրբեջանի այդքան երազած սուբստանտիվ բանակցությունները:

Բանակցությունների բովանդակությունը կառուցվելու է «մադրիդյան սկզբունքների» վրա, որոնք շարադրված են հիշատակվող 2019-ի մարտի 9-ի հայտարարության մեջ: