Armeniasputnik.am-ը գրում է․

Անհրաժեշտ է մշակել իրավական մեխանիզմներ, որոնք ապագայում թույլ չեն տա նման իրավիճակների կրկնությունը:  Արա Աբրահամյանը ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության սկզբունքային դիրքորոշումը:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կոչ արեց կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա տեղի ունեցող հարձակումներին և նրանց նկատմամբ ցուցաբերվող խտրականությանը:

«Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է ավելի քան մեկ շաբաթ: Մարդիկ զգացել են իրենց արտահայտությունների և վարքի անպատժելիությունը, և պահը բաց է թողնվել. զանգվածային բախումներ են սկսվել: Այժմ իրավիճակով զբաղվում է և՛ նախագահի վարչակազմը, և՛ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, և՛ արտգործախարար Սերգեյ Լավրովը։ Նա հանդիպել է համայնքների հետ», - ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ 90-ականների ռազմական հակամարտության թեժ պահին նման ագրեսիա չի եղել: Ներկայիս հակամարտությունը արհեստածին է, այն խթանում են անպատասխանատու և ագրեսիվ հայտարարությունները: Իսկ տեսանյութերի տարածումն է՛լ ավելի է սրում իրավիճակը:

Այս հարցի վերաբերյալ հայերի դիրքորոշումը շատ պարզ է. անթույլատրելի են սադրանքները, ինչպես նաև որևէ մեկի իրավունքների սահմանափակումը: Իսկ այստեղ խոսքը ՌԴ տարածքում ապրող էթնիկ հայերի իրավունքների սահմանափակման մասին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել